Բաժիններ՝

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարարն ու նրա թիկնապահները

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը և նրա թիկնազորի 3 անդամները: Ինչպես shamshyan.com-ին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թևոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը և 41-ամյա Նորայր Առաքելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Գալուստյանը եղել է Mercedes մակնիշի 001 ԼT 01 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցող թիկնապահները՝ Range Rover մանկիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենայով: Վերջիններս Երևան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները այնքան ժամանակ, մինչև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից նրանց բերման են ենթարկել:

Ամբողջական հրապարակումը՝ shamshyan.com -ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս