Բաժիններ՝

Ավտովթար՝ Վեդի քաղաքում. մայրն ու նրա 2 դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Կարախանյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 35 ՏD 991 համարանիշի ավտոմեքենայով քաղաքի Արարատյան փողոցում բախվել է Երևանի բնակիչ, 48-ամյա Ռուբեն Ներսիսյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 34 VՏ 189 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21015-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ 30-ամյա Հրածին Ստեփանյանը և նրա 2 աղջիկները՝ 13-ամյա Ռուզաննա Ստեփանյանը և 6-ամյա Լարիսա Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդի քաղաքի հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս