Սա նոնսենս է, ոչ ոք նման թույլտվություն չի տվել. Մշակույթի փոխնախարարը` Փակ շուկայի մասին

Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում նման շինարարություն իրականացնելու համար թույլտվություն ոչ ոք չի տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Նա նշել է, որ գիտամեթոդական խորհրդի անդամները մի քանի անգամ քննարկել են Փակ շուկայի նախագծերը, եւ վերջին նախագիծը, որը մարտի 28-ին ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, ենթադրում էր ապամոնտաժել եռահարկ շինությունը: «Փաստորեն այդ նախագիծը չի իրականացվել, իրականացվել է ինչ-որ մի նախագիծ, որը համապատասխան համաձայնեցման ոչ մի փուլ չի անցել: Շինթույլտվություն տվողը քաղաքապետարանն է, բայց շուկայի սեփականատերը շինթույլտվություն չունի, քաղաքապետարանը նման թույլտվություն չի տվել: Մշակույթի նախարարությունը եւս ոչ մի նախագիծ չի ստորագրել»,- ասել է փոխնախարարը:

Հարցին, թե հնարավոր չէ այժմ քանդել այն, ինչ կառուցվել է եւ թողնել այն, ինչ կար, ինչպես եւ պահանջում են «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խումբը, Արեւ Սամուելյանը պատասխանել է. «Ի՞նչը քանդել, եթե ժամանակին արդեն քանդվել է այն, ինչը պետք է չքանդվեր: Պետք չէր ընդհանրապես սարքել, պետք չէր թողնել, սա նոնսենս է, ոչ ոք նման թույլտվություն չի տվել. մենք մեր իրավասության շրջանակում ամեն ինչ արել ենք, այժմ ոչինչ չենք կարող անել: Եթե այսքան ժամանակ ամեն ինչ արվել է ոչ բնականոն ճանապարհով, ինչպե՞ս պետք է այժմ քանդվի, պետք է այն ժամանակ դա չսարքեր, եկեք իրատեսական նայենք»,- ասել է Մշակույթի փոխնախարարը:

Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս