
Հայաստանի աղն ու հացը պակասել է

Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 172.1 հազար տոննա հաց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հացի արտադրության ծավալները նվազել են 1600 տոննայով կամ շուրջ 1%-ով։
Նույն ժամանակահատվածում աղի ծավալները ավելի զգալի չափով են նվազել։ Այսպես, եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին արտադրվել էր 20 420կգ աղ, ապա այս տարի՝ 14 825կգ (27.4%-ով ավելի քիչ)։