
Վրաստանում երկրի նախագահին վիրավորելու տուգանքն արժե 100 լարի, իսկ ռուս պատգամավորին վիրավորելը՝ 1000 լարի. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է օգոստոսի 27-ին Բաթումում գրանցված միջադեպը, երբ քաղաքացիական ակտիվիստ Մելոր Վաչնաձեն վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել իր հասցեին, ինչի համար դատարանը նրան տուգանել է 100 լարիով:
Սաակաշվիլին հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Թբիլիսիում երիտասարդ ակտիվիստներին տուգանել էին 1000 լարիով՝ ռուս պատգամավորների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Նա դառնությամբ համեմատել է, որ Վրաստանի նախագահին վիրավորելու համար դատարանը նշանակում է 100 լարի տուգանք, իսկ ռուս պատագամավորին վիրավորելու համար՝ 10 անգամ ավելի մեծ գումար՝ 1000 լարի:
Սաակաշվիլին կասկած է հայտնել, որ բաթումյան միջադեպը սադրանք է. «Ես չեմ հիշում նման բարյացակամություն, ինչպիսին որ վերջին օրերին տեսնում եմ Բաթումում: Կարծես թե, մեկը՝ կենդանաբանական այգու տնօրեն, դա տեսել է հեռուստացույցով և դա նրա դուրը չի եկել, ինչից հետո վանդակից արձակել է տարրերին՝ մի ամբողջ բրիգադ:
Նրանց վճարել են հյուրանոցի, գործուղման ու դատական ծախսերի համար: Ցանկանում եմ հիասթափեցնել բոլորին: Ես շրջելու եմ ամենուրեք, հանդիպելու եմ բոլորի հետ, յուրաքանչյուր երեկո պետք է գտնվեմ ժողովրդի շրջանում: Ցանկանում եմ կենդանաբանական այգու տնօրենին զգուշացնել, որ լինի զգույշ»: