
Գերեզմանատուն տանող կամրջի տակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Օգոստոսի 28-ին, ժամը 10.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի նոր գերեզմանատուն տանող կամրջի տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գործարանային արտադրության «ՏՕԶ-8» տիպի հրացան, 7.62 մմ տրամաչափի` 106, 5.45 մմ տրամաչափի` 40, 10.4 մմ տրամաչափի` 12, 12.4 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: