Բաժիններ՝

Թուրքական արտադրության առաջին ուսումնական ինքնաթիռը հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական արտադրության HÜRKUŞ առաջին ուսումնական ինքնաթիռը հաջողությամբ փորձարկվել է այսօր: Այսօր առավոտյան ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը: Հաջող փորձարկումներից հետո մոտ ժամանակներս կմեկնարկի ինքնաթիռի զանգվածային արտադրությունը:

HÜRKUŞ-ի ստեղծման նախագծի վրա աշխատել է 50 ինժեներ և ավելի քան 350 մասնագետ: HÜRKUŞ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2006 թվականին: Ինքնաթիռն անվանվել է թուրք ակնառու օդաչուներից Վեջիհի Հյուրքուշի անունով:

Ինքնաթիռի առավելագույն արագությունը կազմում է 574 կմ/ժամ, առավելագույն բարձրանալը՝ 10.577 մետր, օդում մնալու ժամկետը՝ 4 ժամ և 15 րոպե, ընթացքի առավելագույն պաշարը՝ 1478 կիլոմետր: Օդ բարձրանալու համար ինքնաթիռն անցնում է 489 մետր հեռավորություն, իսկ վայրէջք կատարելիս՝ 593 մետր:

Նոր ինքնաթիռը ստեղծել է Թուրքական օդատիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնը (TUSAŞ): TUSAŞ-ն արտադրում է նաև F-16 կործանիչների, A380 մարդատար ինքնաթիռների, A400M ռազմափոխադրման ինքնաթիռների մասեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս