
Ադրբեջանական բանակի սպա է մահացել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա Իլհամ Մուսաևը: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մուսաևը մեկ ամիս առաջ ավտովթարի էր ենթարկվել Թովուզի շրջանում, ինչի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք: Դրանից հետո նա գտնվում էր կոմայի մեջ և այսօր մահացել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: