Թուրքիան ունի «պատերազմին պատրաստ» 612.000 զինծառայող. Global Firepower
Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Global Firepower-ի համաձայն՝ Թուրքիան ունի «պատերազմին պատրաստ» 612.000 զինծառայող, և այդ ցուցանիշով թուրքական բանակը զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհում:
Առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը, որն ունի «պատերազմին պատրաստ» 2.285.000 զինծառայող: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 1.477.000 ակտիվ զինծառայող, իսկ երրորդ տեղում՝ Հնդկաստանը՝ 1.325.000 զինծառայող:
Ապա գալիս են Ռուսաստանը՝ 1.200.000 զինծառայող, ԿԺԴՀ-ը՝ 1.106.000 զինծառայող, Հարավային Կորեան՝ 653.000 զինծառայող, Պակիստանը՝ 617.000 զինծառայող, Թուրքիան՝ 612.000 զինծառայող, Իրանը՝ 545.000 զինծառայող, Եգիպտոսը՝ 468.000 զինծառայող, Ինդոնեզիան՝ 438.000 զինծառայող, Վիետնամը՝ 412.000 զինծառայող, Եմենը՝ 401.000 զինծառայող, Բրազիլիան՝ 371.000 զինծառայող, Ֆրանսիան՝ 362.000 զինծառայող:
Մեծ Բրիտանիայի ցուցանիշը կազմել է 224.000 զինծառայող, որով նա զբաղեցրել է միայն 25-րդ տեղը: Ճապոնիան 22-րդն է՝ 239.000 զինծառայող, Գերմանիան՝ 33-րդը՝ 149.000 զինծառայող, Հունաստանը՝ 29-րդը՝ 177.000 զինծառայող, Իսրայելը՝ 26-րդը՝ 187.000 զինծառայող, Սիրիան՝ 17-րդը՝ 304.000 զինծառայող, Իրաքը՝ 20-րդը՝ 276.000 զինծառայող:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ կրակային հզորությամբ առաջատար տասնյակում ընդգրկվել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հարավային Կորեան, Իտալիան ու Բրազիլիան: