
Սիրիային հարվածելը նույնը չէ, ինչ՝ զբոսանքի դուրս գալը. Սիրիայի տեղեկատվության նախարար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին հայտարարել է, որ Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի յուրաքանչյուր ռազմական գործողություն կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացմանը.
«ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտությունը կհանգեցնի հրդեհի, որն իրենում կներառի ողջ Մերձավոր Արևելքը: ԱՄՆ-ին չի հաջողվի քողարկվել ահաբեկչության դեմ պայքարի ներքո: Սիրիային հարվածելը նույնը չէ, ինչ՝ զբոսանքի դուրս գալը: Հարձակմանը կհաջորդի պատասխան հարված, և արդյունքում ողջ Մերձավոր Արևելքը կհայտնվի բոցերի մեջ»:
Նախարարը հավելել է, որ սիրիական զորքերը չեն կիրառել քիմիական զենք, և որ Սիրիայի կառավարությունն այդ հարցում ամբողջովին համագործակցելու է ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների հետ: Բացի այդ, Զոուբին հայտարարել է, որ սիրիացի զինվորները Դամասկոսի արվարձանում հայտնաբերել են Սաուդյան Արաբիայում և եվրոպական մի շարք երկրներում արտադրված թունավոր նյութերի պահեստ:
Զոուբին հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ-ը կռմբակոծի՞ զինյալներին, եթե ՄԱԿ-ի փորձագետները մեղավոր ճանաչեն հենց նրանց: