Բաժիններ՝

Այս տարի թուրքական ռազմական արտադրանքի արտահանումը կազմել է 780 միլիոն դոլար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին թուրքական ռազմական արտադրանքի արտահանումը կազմել է 780 միլիոն դոլար, ինչը 9 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այս մասին հայտնել է Պաշտպանական ու օդատիեզերական արդյունաբերության արտահանողների ասոցիացիան (SSI): Թուրքական ռազմական արտադրանքը հիմնականում արտահանվում է ԱՄՆ և ԱՊՀ երկրներ:

Ամենաշատ արտահանվող ապրանքների թվում նշվում են ինքնաթիռների ու ուղղաթիռների մասերը, ավիացիոն շարժիչները, զրահապատ մեքենաները, նավերն ու մոտորանավակները, հրթիռներն ու մեկնարկային հարթակները, հրաձգային զենքը, էլեկտրոնային համակարգերը և այլն:

Թուրքիայի պաշտպանական սեկտորը ձգտում է արտահանման տարեկան ցուցանիշը հասցնել մինչև 4 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս