
Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ կապված Սիրիայի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ ընդգծել է, որ Սիրիայում ռազմական հնարավոր միջամտությունը ողջ Մերձավոր Արևելքի համար հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով:
Բացի այդ, Լավրովն իր զարմանքն է հայտնել, որ ԱՄՆ-ում մի շարք պաշտոնյաներ «ապացուցված» են համարում, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել նախորդ շաբաթ Դամասկոսի մոտ:
Լավրովը Քերիին կոչ է արել զերծ մնալ Դամասկոսի վրա ուժային ճնշումից, տուրք չտալ սադրանքներին և փոխարենը ձգտել աջակցել Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի փորձագետններին՝ մանրակրկիտ և օբյեկտիվորեն հետաքննել այդ միջադեպը:
Քերին խոստացել է ուշադիր ուսումնասիրել ռուսական կողմի փաստարկները: