
Սիրիայում արտաքին միջամտություն ցուցաբերելը հնարավոր է առանց ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների աջակցության. Ուիլյամ Հեյգ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, առանց ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների միաձայն աջակցության, Սիրիայում արտաքին միջամտություն ցուցաբերելու հնարավորության մասին:
Հեյգն անընդունելի է համար Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ կապված օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառման հետ: Հեյգի խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել սիրիական ճգնաժամի կարգավորման համար:
Նշվում է, որ բրիտանական նավատորմը պատրաստվում է Սիրիայում արտաքին հնարավոր ռազմական միջամտությանը: