
Ադրբեջանցի զինծառայողը հոսանքահարվել է

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը կրել է հերթական կորուստը: Միջադեպը գրանցվել է ճակատամերձ գոտու զորամասերից մեկում: 1993 թվականին ծնված զինծառայող Թուրալ Գազիևը տնտեսական բնույթի աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է, ինչի հետևանքով մահացել է տեղում:
Պաշտպանության նախարարությունը հաստատել է տվյալ փաստը: Գերատեսչությունն ընդգծել է, որ միջադեպը գրանցվել է անզգուշության հետևանքով: Բաքվեցի Գազիևն ադրբեջանական բանակ էր զորակոչվել այս տարվա ապրիլին: