Սիրիայի դեմ հնարավոր ռազմական կամպանիայի ժամանակ կարող է օգտագործվել «Ինջիրլիքի» ավիաբազան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ եթե Արևմտյան երկրները ռազմական կամպանիա ձեռնարկեն Սիրիայի դեմ, ապա չի բացառվում, որ դրա շրջանակներում կարող է օգտագործվել Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազան, որը գտնվում է Ադանայի մերձակայքում:

«Ինջիրլիքի» բազայի օգտագործման հարցը քննարկվելու է օգոստոսի 30-ին Հորդանանում կայանալիք 11 երկրների ռազմական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ կապված Սիրիայի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը եկել են այն եզրակացության, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը վերստին արգելափակեն Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմից բանաձև ընդունելը, ապա ՄԱԿ ԱԽ-ի մնացյալ անդամները ձեռնամուխ կլինեն այլ միջոցների՝ կանխելու համար Սիրիայում արյունահեղությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031