Հարվարդի համալսարանի նախագահի բիզնես կանոնները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Հարվարդի համալսարանի նախագահ Դրյու Ֆաուստի բիզնես կանոնները:
1. Մարդիկ լիդերներին են վերագրում բոլոր հնարավոր և անհնար հատկանշիշները, այդ իսկ պատճառով երբեմն թվում է՝ նրանք անհավանական ուժի են տիրապետում: Իրականում այդ բոլոր հատկանիշները չափազանցված են:
2. Մի անգամ ավարտող մի ուսանողի հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ ճգնաժամային իրավիճակում: Նա պատասխանեց՝ շփում, շփում և ևս մեկ անգամ՝ շփում:
3. Օգտագործե՛ք համալսարանում ձեր ուսանելու ամեն պահը: Այս փորձը, այդ հնարավորությունը յուրահատուկ են:
4. Մի անգամ ինձ ասացին՝ մարտավարությունն այն է, ինչ դու ընտրում ես չանել: Կարծում եմ՝ դա ճիշտ է:
5. Ինձ դուր է գալիս, երբ «եսի» փոխարեն օգտագործում են «մենք» բառը: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ուրախանում են ընդհանուր գործի մասին խոսելիս:
6. Պետք է գիտակցել, որ կան բաներ, որոնք դժվար է անել: Այդ իսկ պատճառով պետք է մտածել առավել հաջող միջոցներ դժվարությունները հաղթահարելու համար:
7. Անհնար է բոլոր մարդկանց երջանիկ դարձնել: Բայց ես հավատում եմ, որ երբ մարդիկ զգում են, որ իրենց լսում են, հաշվի են առնում իրենղ կարծիքը, իրենց հարգալից են վերաբերվում, նրանք առավել հեշտ են համաձայնում որևէ խնդրի լուծման հարցում: