Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է չեղյալ համարել վթարի մեջ հայտնված վիրավորներին օգնություն ցուցաբերած վարորդների խախտումները

shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ օգոստոսի 23-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո ճանապարհային ոստիկանների, Դիլիջանի հրշեջ-փրկարարների եւ Դիլիջանի, Սեւանի բժիշկների հետ վիրավորներին իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց էին տեղափոխում քաղաքացիները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, Դիլիջան քաղաք մտնող եւ Դիլիջանի թունելից դեպի Սեւան տանող ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափերը արձանագրել են քաղաքացիների խախտումները: Ստացվում է, որ քաղաքացիները կատարելով իրենց մարդկային պարտքը, դառնում են օրինախախտ: Եվ հիմա խոշոր գումարի չափով պետք է տուգանք մուծեն օգնության կարիք ունեցողներին տրանսպորտային երթեւեկությասն կանոների խախտումներով օգնելու համար: Ըստ կայքի՝ այս մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս հանձնարարել է օրենքի սահմաններում չեղյալ համարել հիշյալ քաղաքացիներին սպառնացող խոշոր չափի տուգանքները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված 7 անձինք: Ֆոտոլրագրողը նշված կենտրոնից տեղեկացրել էր, որ տեղափոխվածների մեջ է Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն, 63-ամյա Արուսյակ Նարինբեկյանը: Ըստ Գագիկ Շամշյանի, հիվանդանոց են այցելել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, անձնական ապահովագրության հատուցումների բաժնի պետ Բաբկեն Շահումյանը և բժշկական ապահովագրության բաժնի պետ Նաիրա Աբրահամյանը, քանի որ Փարաքարի միջնակարգ դպրոցը սոցիալական փաթեթով ապահովագրված է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում: Այս ընկերությունում ԱՊՊԱ համակարգով ապահովագրված է նաև վթարի ենթարկված «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսը»:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս