Բաժիններ՝

Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է մատչելի հյուրանոցների բացակայությունը

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը մեծապես խոչընդոտում է մատչելի հյուրանոցների բացակայությունը: Հայաստանի տուրիզմի ընկերակցության նախագահ Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ չգիտես ինչու, մեր երկրում բոլորը նախընտրում են կառուցել առնվազն 4-5 աստղանի հյուրանոցներ, թեև հատկապես մարզերում էժան 3 աստղանի հյուրանոցները խիստ անհրաժեշտ են:

 Ըստ նրա՝ այժմ մի քանի հանգստյան գոտիներում սկսել են կառուցել 3 աստղանի հյուրանոցներ և շուտով այդ բացը որոշ առումով կլրացվի: Ներդրողների հետաքրքրության շրջանում են հատկապես Տավուշը, Դիլիջանը, Իջևանը, Գորիսը, նաև Արցախում շատ աշխուժություն է նկատվում և վերջին տարիներին բավականին ներդրումներ են արվում հյուրանոցային բիզնեսում:

 Այս ամենով հանդերձ, ըստ Ա.Ոսկանյանի, մարզերում սպասարկող անձնակազմը գրեթե անպատրաստ է և չի ընկալում զբոսաշրջիկի ցանկությունները. «Իրենք մասնագիտական առումով պարաստրասված չեն, բայց ցանկություն ունեն սովորելու ու սկսել են հարցեր տալ, թե ինչը ինչպես պետք է անել: Տուրիստի ակնկալիքների մասին շատ աղոտ պատկերացումներ ունեն: Օրինակ՝ այսօր «մոթել» բառը արժեզրկվել է, ժամավճարով հյուրանոցի տակ այլ բան են հասկանում: Իսկ արտասահմանցի զբոսաշրջիկը որակապես և էապես տարբերվում է տեղացիներից, ովքեր ժամավճարի ծառայություն են փնտրում, ու իր ակնակլիքներն այլ են»: Ըստ ընկերակցության նախագահի՝ այն մարդիկ, ովքեր նորմալ հյուրանոցում աշխատել են ու հասկանում են, որ մոթելի նշանակությունը կարող է այլ լինել, հասկանում են, թե զբոսաշրջիկներն ինչ են ուզում, նաև հասկանում են, որ կա հստակ առաջարկ ու պահանջարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս