Արգելվել է ոչխարի և այցի ներմուծումը Հունաստանի 2 շրջաններից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ս.թ. օգոստոսի 23-ի N 472-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք՝ մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Հրամանն արձակվել է` ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 9-րդ կետի 21-րդ ենթակետով և 15-րդ կետի 4-րդ ենթակետով, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքում արձանագրված մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ) ծաղիկ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: