Բաժիններ՝

PKK-ն ստացել է քիմիական զենք. թուրքական հետախուզություն

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին հայտարարվելուց հետո Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) օժտված է քիմիական զենքով:

MIT-ի տվյալներով՝ այդ մասին վկայել է նախորդ շաբաթ ստացված տեղեկատվությունը, ըստ որի՝ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում PKK-ն քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) հանձնարարել է հայթայթել քիմիական զենք:

YPG-ն հայթայթել է VX թունավոր գազ, որն էլ ուղարկվել է Հյուսիսային Իրաք՝ PKK-ին: Բացի այդ, Սիրիայի քրդերը հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման հետ բախման ժամանակ ձեռք են գցել ցիանիդ, ինչն անմիջապես ուղարկվել է Քամըշլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031