Բաժիններ՝

Բրիտանացին բեռնասայլակով զարգացրել է մինչև 113 կմ/ժամ արագություն (տեսանյութ)

Orange News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի բնակիչ Մետ Մաքքոունը ռեկորդ է գրանցել սուպերմարկետի վերափոխված բեռնասայլակով զարգացրած արագությամբ: 52-ամյա էքստրեմալը կարողացել է իր անսովոր տրանսպորտային միջոցով զարգացնել մինչև 113 կմ/ժամ արագություն:

Մաքքոունի համար ներկայիս ձեռքբերումն առաջինը չէ: Նախկինում նա բեռնասայլակով զարգացրել էր ներկայիս արդյունքի կեսի չափ արագություն: Ընդ որում, բրիտանացին խոստովանել է, որ նախկինում երբեք վախ չի ապրել բեռնասալյակով արագություն զարգացնելիս, սակայն այս անգամ իսկապես վախեցել է:

Նա հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գիրք՝ իր արդյունքը գրանցելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031