
Թուրք ցանցահենները հարձակվել են Սիրիայի մի շարք պետհիմնարկների կայքերի վրա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ անցած գիշեր թուրք ցանցահենները հարձակվել են սիրիական SANA պետական լրատվական գործակալության կայքի վրա՝ որպես բողոքի նշան Սիրիայում քիմիական զենքի կիրառման, որին զոհ է գնացել առնվազն 600 մարդ:
Բացի այդ, թուրք ցանցահենները հարձակում են գործել Սիրիայի պետական մի շարք գերատեսչությունների պաշտոնական կայքերի վրա և շարքից հանել են դրանք: Այդ կայքերի թվում են հայտնվել նաև ավտոմոբիլային ճանապարհների երթևեկությունը կարգավորող հիմնարկի և արտակարգ օգնություն հասցնելու հիմնարկի կայքերը: