Բաժիններ՝

Աբրահամ – Շիհեֆո մենամարտը՝ այսօր (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր` օգոստոսի 24-ին, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21), Գերմանիայի Շվերին քաղաքում մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) դեմ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:

Երեկ` օգոստոսի 23-ի երեկոյան, Շվերինում կայացել է Արթուր Աբրահամի և Վիլբեֆորս Շիհեփոյի կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Վիլբեֆորս Շիհեփոն` 74.8 կգ:

Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով սկսվելու է օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:15 – 00:30 ընկած ժամանակահատվածում): Այս մասին հաղորդում է Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Արթուր Աբրահամը հայտարարել էր, որ ինքը լավ է նախապատրաստվել այս մրցամարտին և նպատակը հաղթելն է, հակառակ դեպքում` կհեռանա բռնցքամարտից. «Ես պետք Է հաղթեմ և վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը. երրորդ մրցամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ այն Է, ինչ ինձանից ակնկնկալում են իմ մարտարվեստի երկրպագուները»,- նշել էր Արթուր Աբրահամը:

Կարդացեք նաև

Foto (1) Foto (2) Foto (3) Foto (5) Foto (6) Foto

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս