
Սլովենիայի պաշտպանության նախարարն օրեր անց կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սլովենիայի պաշտպանության նախարար Ռոման Յակիչը օգոստոսի 29-30-ին աշխատանքային այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է Սլովենիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ` Յակիչի ադրբեջանական այցն իրականացվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրավերի հիման վրա: Պլանավորված է, որ Ռոման Յակիչը Ադրբեջանում, Սաֆար Աբիևից բացի, հանդիպումներ է ունենալու նաև նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի հետ: