
ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Միջերկրական ծովում իր ռազմական ներկայությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Միջերկրական ծովում իր ռազմական ներկայությունը` կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Չորեքշաբթի ԶԼՄ-ները հայտնեցին, որ Սիրիայի կառավարության զորքերը քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 600 մարդ: Նշվում է, որ Mahan էսկադրոնային ականակիրը, որը պետք է լքեր Միջերկրական ծովը և վերադառնար Վիրջինա, կմնա տարածաշրջանում:
Պենտագոնի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը որևէ հրաման չեն ստացել ռազմական գործողության նախապատրաստվելու համար: ԱՄՆ-ը ՄԱԿ-ից պահանջել է հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը: