Բաժիններ՝

Արմեն Գևորգյան. Փոքր ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում

Այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզի մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո հանդիպել է նաեւ բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են ոռոգման  եւ խմելու ջրի մատակարարմանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բնակիչները տեղեկացրել են, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում: Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նաեւ մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ  ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաեւ նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը. այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերն ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության  խմելու – կենցաղային եւ ոռոգման պահանջարկն  ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը  կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է  մնում: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարել է մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաեւ խոստացել է, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս