Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի տարածքում՝ բնակելի տան վրա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի Ռաս-ալ-Այն շրջանից արձակված հրթիռներից մեկն ընկել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Ջեյլանփընար շրջանի տներից մեկի վրա, սակայն այն չի պայթել: Միջադեպը գրանցվել է վաղ առավոտյան՝ ժամը 04.00-ի մոտ:

Հրթիռի ընկնելու ժամանակ տվյալ շրջանը գնդակոծվել է Սիրիայի կողմից, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Թևի հատվածում վիրավորվել է 35-ամյա Վեյսել Բայրամը, ով այն տան տերն է, որի վրա ընկել է հրթիռը: Նա ընդգծել է, որ իրենք մեծ սարսափ են ապրել հրթիռակոծման հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031