
Սիրիական բանակն առավոտյան հզոր հարված է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զորքերն այսօր առավոտյան վերստին հրետանային հզոր հարված են հասցրել Դամասկոսի արվարձաններին, որոնք գտնվում են զինյալների ձեռքում: Համազարկային կրակի հրթիռային սարքերով ու ծանր ականանետերով հրետակոծվել են Դամասկոսից հյուսիս և արևելք ընկած արվարձանները:
Սիրիական զորքերը երեկ նույնպես հարված են հասցրել Դամասկոսի արվարձաններին, ինչից հետո ապստամբները հայտարարել են, որ սիրիական բանակը կիրառել է քիմիական զենքի, որի հետևանքով զոհվել է 1300 մարդ, իսկ մի քանի հազարն էլ վիրավորվել են: