
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ուժերով գերծանր ուղղաթիռ կարտադրեն

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են զբաղվել գերծանր ուղղաթիռի համատեղ արտադրությամբ: Նախատեսվում է, որ ուղղաթիռի հզորությունը կրկնակի կգերազանցի այդ տեսակի մեջ հզորագույնը համարվող «Մի-26»-ի հնարավորությունները, տեղեկացրել է ռուս-չինական հանձնաժողովի համանախագահի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
«Մի-26»-ը համարվում աշխարհում խոշորագույն տրանսպորտային ուղղութիռը: Նրա բեռնատարողությունը մինչեւ 20 տոննա է կազմում: Ռոգոզինն ավելացրել է, որ այս դեպքում խոսքը գերծանր ուղղաթիռի մասին է: Նա հույս է հայտնել, որ նախագիծը կարող է հաջող լինել եւ չի համաձայնել թերահավատների այն գնահատականների հետ, թե նման ուղղաթիռը պահանջարկ չունի: Չինացի մասնագետները, ըստ նրա, պատրաստ են սկսել նախագծի շուրջ խորհրդակցությունները: