
«Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» ՊՓԲ ընկերությունը լուծարվել է

«Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» ՊՓԲ ընկերությունը լուծարվել է: ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում նախատեսվում է որոշում ընդունել ընկերության լուծարումից հետո մնացած գույքը մասնավորեցման ներկայացնելու վերաբերյալ:
Ընկերության լուծարումից հետո մնացած գույքն իրենից ներկայացնում է թվով 17 արտադրական, տնտեսական սարքավորումներ, գործիքներ, այլ գույք և թվով 4 ապրանքներ՝ բոլորը 70% և ավելի մաշվածությմաբ: Ի դեպ, գույքը ներկայացվում է մասնավորեցման երկրորդ անգամ: Առաջին անգամ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի որոշմամբ գույքը ներկայացվել է մասնավորեցման դասական աճուրդով, բայց մասնավորեցումը չի կայացել: Այս տարի հունիսին գույքը գնահատվել է 371 հազար դրամ: