
Սիրիայի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա Հաագայում

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՄԱԿ-ի գրասենյակի աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի կարգավորման հարցով միջազգային հանդիպումը, այդ երկրի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա օգոստոսի վերջերին Հաագայում:
Հանդիպման կոնկերտ օրը կորոշվի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից , որոնք հանդես են գալիս որպես հանդիպման նախաձեռնող: Հաագայի բանակցությունները կդառնան մեկ տարի առաջ ՄԱԿ ԱԽ անդամ երկրների եւ Սիրիայի մի շարք հարեւան երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Ժնեւում կայացած հանդիպման շարունակություւնը: Նրանք պայմանավորվել էին, որ Սիրիայում անհրաժեշտ է դադարեցնել բռնությունն ու ստեղծել կառավարություն` սիրական հանրության բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: