
Եգիպտոսի ժամանակավոր նախագահը միկրոբլոգ չունի Twitter-ում. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է այն տեղեկատվությունը, թե Եգիպտոսը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Լևենթ Գյումրյուքչյուն այսօր հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.
«Մենք Եգիպտոսում ունեցած մեր աղբյուրներից իմացել ենք, որ տվյալ տեղեկատվությունը կեղծիք է: Եգիպտական կողմը մեզ հայտնել է, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն ընդհանրապես միկրոբլոգ չունի Twitter սոցցանցում»:
Ավելի վաղ նշվել էր, թե Մանսուրին պատկանող միկրոբլոգում հայտարարություն է տարածվել, թե ՄԱԿ-ում Եգիպտոսի ներկայացուցիչները ստորագրելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջազգային փաստաթուղթը: