
Իր հրթիռային պոտենցիալով Իրանը Մերձավոր Արևելքում առաջինն է, իսկ աշխարհում՝ վեցերորդը. Ահմադ Վահիդի

Իրանական Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի արդեն իսկ պաշտպանության նախկին նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ իր հրթիռային պոտենցիալով Իրանը ներկայումս զբաղեցնում է Մերձավոր Արևելքում առաջին և աշխարհում վեցերորդ տեղը: Նա մանրամասնել է, որ ներկայումս Իրանն աշխարհի վեցերորդ երկիրն է հրթիռների արտադրության ցուցանիշով ու ընդհանրապես հրթիռային պոտենցիալով.
«Ամուր վառելիքով հրթիռների ստեղծման տեխնոլոգիաները, Sejjil «մակերևույթ-մակերևույթ» դասի մեծ հեռահարությամբ հրթիռների ստեղծումը, Fateh միջին հեռահարության հրթիռների դիպուկության նախագծումն ու ծովային տարբեր թևավոր հրթիռների (Qader, Nasr և Zafar) ստեղծումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի, այդ թվում նաև Ya Zahra, Mersad and Herz 9-ի մշակումն ու արտադրումը մեզ հնարավորություն տվեցին հասնել այդ մակարդակին»: