Բաժիններ՝

Ինչպե՞ս դեմքի մաշկը մաքրել ձեթով

Առաջին հայացքից տարօրինակ է հնչում դեմքի մաշկը ձեթով մաքրելու գաղափարը, սակայն որոշակի բնական ձեթերի խառնուրդը կարող է մաքրել դեմքը աղտոտություններից և հավասարակշռել մաշկի բնական ճարպերի քանակը: Այս մեթոդը կիրառելով շատ ավելի շուտ կարելի է ունենալ սնուցված և խոնավ մաշկ, քան դեմքի համար նախատեսված արհեստական քսուքները և օճառները:
Այս բնական մեթոդի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ձեթով դեմքը մերսելը լուծում է դեմքի մաշկի ծակոտիներում կուտակված և աղտոտված մաշի ճարպը: Գոլորշու շնորհիվ մաշկի ծակոտիները լայնանում են և մաշկի ճարպը հեշտությամբ հեռացվում է: Մի կաթիլ ձեթով դեմքի մաշկը մերսելը պահպանում է դեմքի մաշկի խոնավությունը:

Ճիշտ ձեթերի համադրությունը կիրառելով՝ մենք կարող ենք բնական եղանակով մաքրել դեմքի մաշկի ծակոտիները աղտոտվածությունից և բակտերիաներից, սև կետիկներից, ազատվել չոր, ճարպոտ մաշկին բնորոշ խնդիրներից:
Ամենատարածված և օգտակար ձեթերն են՝ տզկանեփի ձեթը (касторовое масло, castor oil) և ձիթայուղը: Տզկանեփի ձեթը շատ տտիպ է, այն մաքրում է մաշկի աղտոտությունները և իդեալական է ճարպոտ և կոմբինացված մաշկի համար: Հիշեք, որ տզկանեփի ձեթին պետք է ավելացնել երկու չափաբաժին ձիթայուղ կամ այլ բնական ձեթ և նոր միայն մերսել մաշկը: Կարող եք օգտագործել նաև ձիթայուղ, արևածաղկի ձեթ, կոկոսի յուղ:

dimak (2)

Ինչպե՞ս պատրաստել

Կարդացեք նաև

• Ճարպոտ մաշկի դեպքում վերցնել 1/3 չափաբաժնով տզկանեփի ձեթ և 2/3 չափաբաժնով ձիթայուղ, արևածաղկի ձեթ կամ այլ ձեթ:
• Կոմբինացված մաշկի դեպքում՝ 1/4 չափաբաժնով տզկանեփի ձեթ և 3/4 չափաբաժնով ձիթայուղ, արևածաղկի ձեթ կամ այլ ձեթ:
• Չոր մաշկի դեպքում ձիթայուղը խառնել քիչ քանակությամբ տզկանեփի ձեթի հետ:

Ձեթի խառնուրդը մատների բարձիկներով քսել դեմքին և մերսել մոտ մեկ րոպե: Այնուհետև 10 րոպե մաշկը հանգիստ թողնել: Վերցնել մաքուր կտոր թրջել տաք ջրում և քամել: Քամելուց հետո կտորը անմիջապես դնել դեմքին: Այս գործընթացը գոլորշի է առաջացնում մաշկի վրա, որը հանում է աղտոտությունները: Կտորը դեմքին թողնել մոտ մեկ րոպե մինչև այն հովանա: Կրկնեք այս գործընթացը մի քանի անգամ և կտեսնեք դրական փոփոխություններ:

Ի դեպ, տզկանեփի ձեթը նպաստում է նաև մազերի աճին և կանխում է մազաթափությունը: Տզկանեփի ձեթը քսեք գլխամաշկին և ծածկեք գլուխը: 15-20 րոպե անց լվացեք գլուխը տաք ջրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս