Իլհամ Ալիևը չունի Վլադիմիր Պուտինի աջակցության կարիքը. Ադրբեջանի իշխող կուսակցություն

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) փոխնախագահ ու գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը մեկնաբանել է ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի նպատակներից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցություն ցուցաբերելն էր.

«Իլհամ Ալիևի ու ԵԱԿ-ի աջակցությունը, ի տարբերություն ընդդիմության, բխում է ոչ թե դրսից, այլ գտնվում է բուն երկրում և դրսևորվում է իր քաղաքացիների կողմից: Այդ աջակցությունը բավական է առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու համար: Իլհամ Ալիևի միակ աջակցողներն Ադրբեջանի ժողովուրդն ու ընտրողներն են»:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս