![](/banners/BeFunky-design.jpg)
Ուրմիա լճի մակարդակը մեկ տարում բարձրացել է 24 սանտիմետրով
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/Urmiya-golu-060911.jpg)
Irib News-ի փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում ընդլայնվել է Ուրմիա լճի ավազանը: Ներկա դրությամբ, Ուրմիա լճի տարածքը կազմում է 3476,94 քառակուսի կիլոմետր, ինչը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելին է 89,99 քառակուսի կիլոմետրով:
Մեկ տարի առաջ Ուրմիա լճի տարածքը կազմել է 3386,95 քառակուսի կիլոմետր: Բացի այդ, ներկայումս Ուրմիա լճի մակարդակը բարձրացել է 24 սանտիմետրով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին հաղորդվել էր, թե Իրանն ու Ադրբեջանը սկսել են իրականացնել Արաքս գետի ջրերն Ուրմիա լիճ ուղղորդելու գործընթացը: