![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում ավարտվել է նոր տիպի սուզանավի կառուցումը
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/pic_0ef79283cbd9123a98f723c50baed576.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ավարտվել է «Ֆաթեհ» (Հաղթող) դիզելային սուզանավի կառուցումը: Այն ունի համեմատաբար փոքր ջրատարողություն՝ 600 տոննա, և դարձել է իր տեսակում առաջին սուզանավը, որը նախագծվել և կառուցվել է Իրանում:
Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, դերծովակալ Գոլյամ Ռեզա Քադեմ-Բիգամը հայտարարել է, որ մոտ ժամանակներս սուզանավը կհանձնվի Իրանի ռազմածովային ուժերին: Նոր սուզանավի սուզվելու առավելագույն խորությունը կազմում է 200 մետր, իսկ ինքնուրույն գործելու ժամկետը՝ 5 շաբաթ:
Սուզանավի սպառազինության մասին քիչ բան է հայտնի: Հայտնի է, որ սուզանավն ունի տորպեդային սարքեր, սակայն չունի ուղղահայաց հրթիռահոր: Ներկայումս «Ֆաթեհից» բացի, Իրանը կառուցում է նաև «Բեսատ» ավելի ծանր սուզանավեր: