
You Tube-ում նոր տեսանյութ է հայտնվել ավելի քան երկու տարի առաջ Ճապոնիայում գրանցված ցունամիի հետևանքների մասին

Newsru.com-ի փոխանցմամբ՝ ավելի քան երկու տարի է անցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից, որոնց զոհ գնաց գրեթե 16.000 մարդ: Տվյալ իրադարձությունների ականատեսները ցայժմ շարունակում են իրենց անձնական արխիվներից հանել ու հանրությանը ներկայացնել տվյալ աղետի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր:
Երեկ You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է հերթական տեսանյութը, որը նկարահանվել է 2011 թվականի մարտի 3-ին: Դրանում պատկերված է ճապոնական բազմաթիվ քաղաքներից մեկի տխուր ճակատագիրը, որն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ավերվում է ցունամիի հետևանքով: 25 րոպեանոց այդ տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: