Բաժիններ՝

«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները հայտնել են Կահիրեում ավելի քան 100 զոհի առկայության մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները վստահեցրել են, որ այսօր առավոտյան Կահիրեում իրենց վրանային ճամբարի վրա ոստիկանների ձեռնարկած հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Սկզբնական շրջանում հաղորդվել է 15 զոհի մասին, ապա դա աճել է մինչև 30-ի, ավելի ուշ՝ 50-ի, իսկ այժմ էլ հասել է 100-ի: Բացի այդ, հաղորդվում է, թե պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների ցրման ակցիայի ժամանակ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Պաշտոնապես այս թվերը դեռ չեն հաստատվել: Նշվում է, որ ոստիկանները ցուցարարներին ցրելիս կիրառում են արցունքաբեր գազ, ցուցարարների ճամբարները շրջապատված են զրահամեքենաներով, իսկ դրանց վերևում թռիչքներն են գործում բանակային ուղղաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս