
Հնդկական սուզանավում բռնկված հրդեհի հետևանքով ծովայիններ են զոհվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մումբայ նավահանգստում կիսով չափ խորտակվել է «Սինդուրակշակ» սուզանավը, որում հրդեհ էր բռնկվել: Դրա հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Մի քանիսին էլ հաջողվել է փրկվել կրակից՝ նետվելով ջուրը: Նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Էնտոնին: Վերջինս, սակայն, չի մանրամասնել վթարի հետևանքով զոհվածների ստույգ քանակը:
Ռուսական արտադրության այդ սուզանավում, որը կանգնած է եղել Մումբայի նավահանգստում, գիշերը գրանցվել է պայթյուն, ինչից հետո հրեդհ է բռնկվել: Դրա հետևանքով սուզանավը սկսել է սուզվել, սակայն նրա վերնամասը մնացել է ջրի վրա: