
ՌԴ-ը կատարում է սպառազինության վերաբերյալ ավելի վաղ Սիրիայի հետ կնքած պայմանագրերը. Իսայկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան մտադիր է ամբողջությամբ կատարել ավելի վաղ Դամասկոսի հետ կնքած սպառազինության մատակարարման շուրջ ավելի վաղ կնքած պայմանագրերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Рособоронэкспорт-ի ղեկավար Անատոլի Իսայկինը:
Վերջինս մանրամասնել է, որ խոսքը գնում է Սիրիային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին: Նա հիշեցրել է, որ նախկինում նույնպես ամենաբարձր մակարդակով քանիցս հայտարարվել է, որ Ռուսաստանը կատարում է Սիրիայի հետ ավելի վաղ կնքած պայմանագրերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական Ведомости թերթը հայտնել էր, որ Սիրիայի համար արտադրվող ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրները մասամբ պատրաստ են, սակայն չեն ուղարկվել պատվիրատուին: Ընդ որում, ըստ գրաֆիկի՝ C-300 զենիթա-հրթիռային համալիրները պետք է Սիրիա ուղարկվեին դեռևս այս տարվա գարնանը, իսկ Դամասկոսն արդեն իսկ կատարել է մի քանի հարյուր միլիոն դոլարի կանխավճար: