
Ռուսաստանն Իրանի հետ պայմանավորվածության չի եկել Антей-2500 հրթիռային համալիրներ մատակարարելու շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք Իրանի հետ չեն պայմանավորվել C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն Антей-2500 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին.
«Բարդ է ինչ-որ բան ասել, ես կարող եմ այդ մասին խոսել միայն այն ժամանակ, երբ ձեռք բերված կլինեն ինչ-որ պայմանավորվածություններ, սակայն դրանք չկան»: Դրանով իսկ Իսայկինը հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանը մտադիր է Իրանին, C-300-ների փոխարեն, մատակարարել Антей-2500: