
Եգիպտական բանակն առավոտյան սկսել է ցրել Մուրսիի կողմնակիցներին. կա 15 զոհ

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի բանակն այսօր առավոտյան սկսել է ցրել պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակից-ցուցարարներին: Այդ նպատակով գործի է դրվել ռազմական տեխնիկա ու հրաձգային զենք:
Արդեն իսկ հայտնի է, որ Կահիրեում ցուցարարներին ցրելիս գրանցվել է 15 զոհ և ավելի քան 100 վիրավոր: Եգիպտոսի բանակը իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիին գահընկեց է արել հուլիսի 3-ին: Դրանից հետո նա պահվում էր տնային կալանքի տակ, ինչը ավելի ուշ փոխվեց 15-օրյա իրական կալանքի, որը երկարաձգվել է նույն ժամկետով: