
Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան այսօր ռմբակոծել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող պաղեստինցի զինյալների քողարկված հրթիռային արձակման սարքերը: Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամլո ծառայությունը:
Ավիահարվածը հասցվել է պաղեստինա-իսրայելական խաղաղության բանակցությունների վերսկսվելուց ժամեր առաջ: Իսրայելցի զինվորականներն ընդգծել են, որ դա հանդիսացել է դրա նախորդ գիշերը Գազայի հատվածից հրթիռի արձակման պատասխանը:
Պաղեստինյան հարվածի հետևանքով զոհեր ու նյութական կորուստներ չէին գրանցվել: Դրա պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: