Դավութօղլուն Լիբանանի արտգործնախարարի հետ քննարկել է առևանգված թուրք օդաչուների հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր լիբանանցի գործընկեր Ադնան Մանսուրի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 9-ին Բեյրութում «Թուրքական ավիաուղիներ» ընկերության երկու օդաչուների շուտափույթ ազատ արձակման հարցը: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
Դավութօղլուն կարևորել է թուրք օդաչուներին հնարավորինս շուտ ազատ արձակելու հարցը, իսկ Մանսուրը դատապարտել է նրանց առևանգումը: