Street art-ը՝ աստիճանների վրա (լուսանկարներ)
Սիցիլյան քաղաքներից մեկում է տեղակայված հին աստիճանահարթակներից մեկը` Santa Maria del Monte-ն: Այն ունի 142 աստիճան, որոնցից ամեն մեկը պատված է կերամիկական սալիկներով: Ինքնին աստիճանն արդեն գեղեցիկ է, բայց ամռանը տեղի ունեցող Luminaria փառատոնի ժամանակ այն անճանաչելի է դառնում: Ամառային սեզոնին այն վերածվում է մի մեծ կտավի, որի վրա տեղադրվում են հազարավոր լուսարձակներ:
Տեղադրվող ջահերը ձեռքագործ են, որոնց պատրաստման գործընթացը մեկնարկում է տոնից մի քանի ամիս առաջ: Իսկ արտաքինից լուսատուները թափանցիկ թուղթ են հիշեցնում, որոնց ներսում բամբակե պատրույգ է տեղադրված: Փառատոնի կազմակերպիչները որոշել են նոր լամպի բուրավետության համար ներսում նաև հոտավետ ձիթայուղ լցնել:
Ի դեպ, ամեն տարի աստիճանները տեսնելու համար այցելության են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ: Այս տարի փառատոնը կանցկացվի օգոստոի 14-ին և 15-ին: Աստիճանների նոր տեսքն առայժմ գաղտնի է պահվում: AdMe.ru-ն առանձնացրել է սիցիլիական աստիճանի նախորդ տարիների ու նմանատիպ աստիճանների այլ լուսանկարներ: