Դոնարա Մկրտչյանի գերեզմանը գտնվում է լքված վիճակում (լուսանկար)
Այս լուսանկարը ֆեյսբուքում հրապարակել է Լիլիթ Ումրշատյանը՝ նշելով, որ դրանում պատկերված է Մհեր Մկրտչյանի առաջին կնոջ՝ Դոնարա Մկրտչյանի գերեզմանը (Դոնարա Մկրտչյանի օրիորդական ազգանունը Փիլոսյան է)։
«Նրանց դժբախտ սիրո պատմությունը բոլորիս է հայտնի, բայց կարծում եմ իրենք կյանքում ունեցել են երջանիկ պահեր, ունեցել են 2 երեխա,ի վերջո Դոնարան հրաշալի դերասանուհի էր, ցավոք…նա հոգեկան լուրջ խնդիրներ ուներ, որն էլ եղավ այդ ընտանիքի կործանման պատճառը…Եթե Մհերն այսօր կենդանի լիներ, կարծում եմ, որ նրա հոգատար ձեռքը կզգացվեր այստեղ…ցավոք, այսօր այն այսպիսի տեսք ունի…Հուսով եմ, որ շատերը/ի նկատի ունեմ թատրոնի իր աշխատակիցները,կամ ուղղակի ծանոթ ընկերներ/ ուղղակի տեղյակ չեն, թե որտեղ է թաղված Դոնարա Մկրտչյանը…../ Շիրիմը գտնվում է երրորդ-չորրորդ գյուղի մեջտեղի հատվածում՝ Սպանդարյանի գերեզմանոցում…Վստահ եմ, որ այս տեղեկությունը շատերին կհետաքրքրի, քանի-որ ինձ նման խնդրանքով դիմել էին, որպեսզի ես այն նկարեմ և տեղադրեմ ֆբ-յան էջում….»,- գրել է Լ. Ումրշատյանը։
Հիշեցնենք, որ Դ. Մկրտչյանը մահացել է 2011 թվականին՝ 70 տարեկան հասակում։ Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով: Հանդես է եկել շուրջ տասը` «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» և այլ ներկայացումներում: Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում` «Շրթներկ համար 4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»:
Դ. Մկրտչյանը ավելի քան քսան տարի գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին: Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից: Մահացել է Սևանի հոգեբուժարանում: