Գյումրիում էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին ժամը 12:30-ի սահմաններում, Գյումրիի ավտոկայանի տարածքով անցնելիս, բեռնատար մեքենան հարվածել է ճանապարհահատվածի կողքին գտնվող էլեկտրասյանը: Այն շրջվել է և ընկել մոտակայքում կայանված «Մերսեդես» մակնիշի GAA-018 վրացական պետհամարանիշի մեքենայի վրա:

Ականատեսների պնդմամբ՝ բեռնատարի վարորդը դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Նրան չեն կարողացել կանգնեցնել տարածքում գտնվող մարդիկ: Բարեբախտաբար, վնասված մեքենայի վարորդ, Վրաստանի քաղաքացի Նաիր Ալվանջյանը դեպքի պահին մեքենայում չի գտնվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031