Բաժիններ՝

Երաժիշտ Եվգենի Մելքոնյանը` ռեփեր Jenee-ն զոհվել է ավտովթարի հետևանքով (տեսանյութ)

Երաժիշտ Եվգենի Մելքոնյանը` ռեփեր Jenee-ն, ով համագործակցում էր ռուս հայտնի ռեփեր Տիմատիի հետ, զոհվել է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Ըստ ԳԱԼԱ-ի՝ BMW X5 եւ Ford մակնիշի ավտոմեքենաներն այսօր առավոտյան բախվել են Մոսկվայի Անդրոպովի պողոտայում: Ավտոմեքենաներում 9 մարդ է գտնվել: Ըստ նախնական տեղեկությունների, BMW-ի վարորդը գերազանցել է արագությունը և դուրս եկել հանդիպակած գոտի` բախվելով Ford-ին:

2 ավտոմեքենայի վարորդները տեղում զոհվել են, ևս 7 ուղևոր`այդ թվում 15-ամյա 2 աղջիկ, գտնվում են ծանր վիճակում

BMW X5 ղեկին եղել է 23-ամյա Եվգենի Մելքոնյանը, ավելի հայտնի Jenee անունով: Զոհված երգիչը հանրահայտ էր դարձել «Давай, до свиданья» երգի կատարումից հետո:

Հայտնի է, որ վթարին նախորդող գիշերը տեղի է ունեցել Jenee-ի համերգը, որտեղից էլ նա վերադարձել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս