
«Աբորտ»․ ֆիլմի պրեմիերա (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Աբորտ» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Կիսախաղարկային վավերագրական ժապավենում հղիության արհեստական ընդհատման խնդիրները ներկայացվում են միանգամայն տարբեր կողմերից: Ֆիլմում իրենց տեսանկյուններն են ներկայացնում տրամագծորեն հակադիր ոլորտների ներկայացուցիչներ․ հոգևորական և անտրոպոսոֆ, ոչ ավանդական բժշկության ներկայացուցիչ, բժիշկ և հոգեբան:
Ի դեպ, նշենք, որ այսօր «Աբորտ» ֆիլմի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր հիվանդ է և չունի բուժում ստանալու հնարավորություն: